Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ «կարմիր սատանաներ»-ի գլխավոր մարզիչ Ադնան Յանուզայը, ով վերջերս վերադարձել է Դորտմունդի «Բորուսիա»-ից, պետք է հանդիպումներ անցկացնի ակումբի երիտասարդական թիմում, տեղեկացնում է The Guardian-ը:
«Ես հավատում եմ Յանուզայի տաղանդին: Ցավոք, ես ճիշտ էի, երբ ասացի, որ նա չի կարող դառնալ Դորտմունդի «Բորուսիա»-ի հիմնական կազմի ֆուտբոլիստ:
Այժմ նա կմարզվի հիմնական թիմի հետ և կփորձի տեղ գտնել թիմի մեկնարկային կազմում: Յանուզայը խաղային պրակտիկայի խնդիր ունի, և այդ բացը լրացնելու համար նա պետք է հանդիպումներ անցկացնի մեր երիտասարդական թիմում»,- հայտարարել է հոլանդացի մասնագետը:






































