Ղրղզստանում փրկարար ջոկատը հայտնաբերել է ամերիկյան ռազմական ինքնաթիռի երրորդ օդաչուի մարմինը: Այս մասին, ինչպես հաղորդում է France-Press գործակալությունը, հայտարարել է վթարի հետաքննությամբ զբաղվող կառավարական հանձնաժողովի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ ինքնաթիռը կործանվել է ուրբաթ օրը՝ «Մանաս» օդանավակայանից թռչելուց մի քանի րոպե անց։









































