Ռուսաստանի Բելգորոդ քաղաքի թիվ 2 հիվանդանոցի բժիշկը ծեծել է հիվանդին այն բանի համար, որ նա իբր վիրավորել է բուժքրոջը: Այդ մասին հայտնում է korrespondent.net-ը: Արդյունքում հիվանդը մահացել է:
Միջադեպը տեղի է ունեցել 2015 թվականի դեկտեմբերի 29-ին թերապիայի բաժանմունքի ընդունարանում: Տեսավերահսկման խցիկները գրանցել են, թե ինչպես է բժիշկը մտնում սենյակ, որտեղ նրա գործընկերը քննում է հիվանդին: Բժիշկը հետաքրքրվել է, թե ինչու «հիվանդը ձեռք գցեց իր բուժքրոջը», որից հետո բռնել է նրան և փորձել քարշ տալ առանձին սենյակ:
Բժիշկը հարվածել է հիվանդի գլխին, որից հետո վերջինս ընկել է և սկսել կապտել: Բժիշկը փորձել է վերակենդանացնել տղամարդուն, սակայն դա նրան չի հաջողվել:











































