Samsung ընկերությունը Լաս Վեգասում տեղի ունեցած տեխնոցուցահանդեսին ներկայացրել է Gear S2 Classic «խելացի» ժամացույցների 2 նոր տարբերակ` կորպուսի ոսկե և պլատինե ծածկույթներով, հայտնում է ilenta.com-ը:
Դրանք սարքավորված են 1.2 դյույմանի 360×360 կետայնությամբ և 302 ppi խտությամբ Circular Super AMOLED էկրանով, 2 միջուկանի Exynos 3250 պրոցեսորով և 512 ՄԲ օպերատիվ հիշողությամբ:
Այն նաև ունի 4 ԳԲ ներդրված հիշողություն, 250 մԱժ ծավալի մարտկոց, Wi-Fi 802.11 b/g/n, Bluetooth 4.1 և NFC և այլ սարքեր:
Gear S2 Classic-ը աշխատում է Tizen բազայով: Կորպուսը պաշտպանված է փոշուց և ջրից: Դրանք ղեկավարվում են պտտվող օղակի միջոցով:
2 ժամացույցն էլ միջազգային շուկա դուրս կգան փետրվարին:





































