Կատալոնական «Բարսելոնա»-ի նախկին պաշտպան Կառլես Պույոլը կարծում է, որ «Ոսկե Գնդակ»-ը պետք է շնորհվի առաջատար Լիոնել Մեսսիին, տեղեկացնում է Omnisport-ը:
«Չգիտեմ, թե ով կճանաչվի «Ոսկե Գնդակ»-ի հաղթողը, սակայն կարծում եմ, որ այդ մրցանակին արժանի է Լիոնել Մեսսին:
Նա աշխարհի լավագույն ֆոտւբոլիստն է: Կարելի է ասել, որ նա ֆուտբոլի պատմության լավագույն ֆուտբոլիստներից մեկն է: Նա արժանի է 5-րդ «Ոսկե Գնդակ»-ին»,- հայտարարել է իսպանացի ֆուտբոլիստը:









































