ՀՀ արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը հրապարակել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի 2015 թվականի դեկտեմբերի 28-ի հրամանագիրը՝ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով պարգևատրելու մասին։
ՀՀ Նախագահը հրամանագիրն ստորագրել է՝ ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը։









































