Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ`«Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները Դիարբեքիրի նահանգում վիրավորել են 6 թուրք զինծառայողի։
Ընդգծվում է, որ թուրք զինծառայողները Դիարբեքիրի Սուր շրջանում ընկել են PKK-ականների պատրաստած ծուղակը՝ հայտնվելով դիպուկահար հրացանների գնդակոծության ներքո։ Սուրի շրջանում դեկտեմբերի 2-ից գործում է փողոց դուրս գալու արգելք։ Թուրքական անվտանգության ուժերը փորձում են վնասազերծել տվյալ շրջանում գործող PKK-ականներին, որոնք տվյալ տարածաշրջանում կառուցել են մեծ թվով բարիկադներ ու փոսեր փորել։









































