Sky News-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում Ադոլֆ Հիտլերի «Իմ պայքարը» (Mein Kampf) ինքնակենսագրականի վերահրատարակման վրա դրված արգելքը հանվել է։ Հունվարի 1-ից գիրքը կրկին հայտնվել է վաճառքում և արժե 59 եվրո։ Այն բաղկացած է 2000 էջից։
Գիրքը վերահրատարակել է մյունխենյան Ժամանակակից պատմության ինստիտուտը և ներառում է հետազոտողների մեկնաբանությունները, ինչպես նաև նացիստական առաջնորդի գաղափարախոսության վերլուծություն, որը գիտնականների կարծիքով՝ պատմական ու կրթական կարևոր գործիք է։
Գերմանիայի Ուսուցիչների ասոցիացիայի ղեկավար Յոզեֆ Կրաուսը հավանության է արժանացրել Mein Kampf-ի վերահրատարակումը։ Նրա խոսքով՝ գիտական մեկնաբանությունները, որոնք տեղ են գտել գրքում, կօգնեն ցրել «մութ միֆը», և այդպիսով Հիտլերի աշխատությունը կապամիստիկացվի։
Հիտլերը Mein Kampf-ը գրել է 1924 թվականին՝ բավարական բանտում պատիժը կրելիս, որտեղ նա հայտնվել էր 1923 թվականին «գարեջրային խռովություն» կազմակերպելու համար։









































