Մադրիդի «Ռեալ»-ի ֆուտբոլիստներից մեկն, ով առավել շատ է ուրախացել թիմի նախկին գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսի հրաժարականից, հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն է: Այդ մասին հայտնում է El Confidencial-ը:
Տեղեկությունների համաձայն՝ Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստը՝ տեղեկանալով Բենիտեսի հեռացվելու մասին, ասել է. «Նրա հետ մենք շատ ժամանակ վատնեցինք»:
Հիշեցնենք, որ Բենիտեսն աշխատանքից հեռացվել է անբավարար արդյունքներ գրանցելու համար: «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում նրան փոխարինել է Զինեդին Զիդանը:


































