Ոստիկանությունը պարզել է դեկտեմբերի 31-ին Քյոլնում անկարգությունների ընթացքում 32 հարձակվողների ինքնությունը, որից 29-ը ներգաղթյալներ են, ովքեր կեցության իրավունք ունեն Գերմանիայում։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Գերմանիայի ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տոբիաս Պլատեն։
Նրանց առաջադրվել են ծեծի և գողության մեղադրանքներ։
«Սեռական բնույթի հայտարարություններ նույնպես ստացվել են ոստիկանություն. ներկայումս դրանք ընդամենը 3-ն են»,- հավելել է Պլատեն։
Հարձակվողների թվում կան մարոկկացիներ, սիրիացիներ, ալժիրցիկներ, ինչպես նաև Գերմանիայի 2 քաղաքացի։











































