ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ամանորյա տոների ընթացքում հիմնականում պահպանվել է շփման գծում հաստատված հարաբերական անդորրը: Հունվարի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 4500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:












































