Հայտնի է դարձել, թե ինչու են դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը և նրա ընտրյալը` Ջասթին Թերուն, որոշել հարսանիքը հետաձգել մինչև ամառ: Պարզվում է` տոնակատարությանը խանգարել են Բրեդ Փիթն ու Անջելինա Ջոլին, հաղորդում է 7days.ru-ն:
Մայիսին նախատեսված հարսանիքի ձևաչափի շուրջ տարաձայնությունները միակ պատճառը չեն, ըստ որի դերասանուհին և նրա ընտրյալը տեղափոխել են հարսանիքի օրը: Որոշ տվյալների համաձայն` Էնիսթոնը մտավախություն ունի, որ իր հարսանիքը կկայանա միևնույն ժամանակ, ինչ նրա նախկին ամուսնու` Բրեդ Փիթի և Անջելինա Ջոլիի հարսանիքը:
«Նա չի ցանկանում, որպեսզի իր գլխավոր օրն ասոցացվի նրանց հետ»,- ասել է Էնիսթոնին մոտ կանգնած աղբյուրը:
Նրա խոսքերով `Էնիսթոնը դադարեցրել է հարսանիքի բոլոր պատրաստությունները: Ներկայում նախատեսվում է, որ հարսանիքը կկայանա ամռան վերջին:








































