Apple ընկերությունը տվյալներ է ներկայացրել AppStore-ում սուրբծննդյան և ամանորյա շաբաթների ընթացքում գնումների վերաբերյալ։ Երկու շաբաթում օգտատերերը հավելվածների վրա ծախսել են ավելի քան 1.1 մլրդ դոլար։ Այս մասին հայտնում է Vesti-ն։
Հունվարի 1-ը ռեկորդային օր է դարձել App Store-ի պատմության մեջ. գնորդներն ավելի քան 144 մլն դոլար են ծախսել հավելվածների վրա։ Այդպիսով գերազանցվել է ռեկորդը, որը սահմանվել էր դրանից մեկ շաբաթ առաջ՝ Սուրբ ծնունդին։
Վերջին մեկ տարում ավելի քան 20 մլրդ դոլարի հավելված է ներբեռնվել։
2008 թվականից App Store-ն մշակողներին մոտ 40 մլրդ դոլար է բերել, ընդ որում՝ այդ գումարի ավելի քան 1/3-ը ստացվել է միայն վերջին տարում։








































