Ինչպես հայտնում է World Religion News-ը, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այս տարվա ապրիլին կարող է այցելել Հայաստան՝ կապված Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի հետ։
Համաձայն հաղորդագրության՝ հովվապետը հայտարարել է, որ շատ կցանկանար այցելել Հայաստան, ինչպես նաև այլ երկրներ՝ հավելելով, որ արդեն տարիքն առել է, և նման այցերը դժվար են։
2016 թվականին Հռոմի պապը մտադիր է այցեր կատարել նաև Հարավային Ամերիկայի երկրներ, մասնավորապես՝ Պերու, Կոլումբիա, Արգենտինա, Չիլի և Ուրուգվայ։ Նա նաև հաստատել է, որ 2016 թվականի առաջին կեսին կայցելի Մեքսիկա։
Հովվապետը մտադիր է նաև Կրակով (Լեհաստան) այցելել Երիտասարդության համաշխարհային օրվա առիթով։




































