«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը բարձր գնահատականի է արժանացրել Ռաֆայել Բենիտեսի աշխատանքը «Չելսի»-ում և նշել, որ «արիստոկրատներ»-ը լավագույն մարզավիճակում են:
«Չի կարելի չնկատել, որ Բենիտեսը հիանալի աշխատանք է կատարել «Չելսի»-ում: Մանավանդ վերջին մի քանի շաբաթների ընթացքում: Պատճառը, հավանաբար, այն է, որ երկրպագուները սկսեցին ավելի հանգիստ ընդունել նրան, և Բենիտեսը հնարավորություն ստացավ կենտրոնանալ իր աշխատանքի ուղղությամբ:
Դի Մատեոյի հեռանալուց հետո «Չելսի»-ն մեկ քայլ հետ էր կատարել, բայց այժմ թիմի ֆուտբոլիստները գերազանց մարզավիճակում են»,- նշել է Ֆերգյուսոնը:









































