Օրեր անց կմեկնարկի ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կարևոր է մեզ համար՝ պայմանավորված այն հանգամանքով, որ երկու հակահայ, ակնհայտորեն ադրբեջանամետ երկու զեկույցներ դրվելու են լիագումար նիստի քննարկմանը: Արդեն իսկ քաղաքական հանձնաժողովը հավանության է արժանացրել այդ զեկույցները:
Այս ընթացքում արդյո՞ք կա անելիք և հնարավորություն այդ ցեկույցների ընդունումը կանխելու համար: Այս թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցեց ՀՀ-ում ԼՂ-ի ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանի հետ:
«Շատ ավելի լավ կլինի, որ ԵԽԽՎ-ում ներկայացված մեր պատգամավորները շատ ավելի ազատ լինեն իրենց գործունեության մեջ, շատ ավելի նախաձեռնող լինեն, կարողանան ինքնուրույն տեղում որոշումներ կայացնել և որոշակի խնդիրների լուծմանը մասնակցել, ցուցաբերեն ակտիվ նախաձեռություն՝ տարբեր խնդիրների և զեկույցների հետ կապված: Ցավոք սրտի, սա ինչ-որ առումով կաղում է»,- նշեց Գ. Իսագուլյանը:
Գ. Իսագուլյանի կարծիքով՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության խնդիրը չի լուծվում ո՛չ Բրյուսելում, ո՛չ Վաշինգտոնում, ո՛չ Փարիզում, ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում և ո՛չ էլ Բաքվում: Այդ խնդիրը լուծվելու է Ստեփանակերտում: Նա նշեց. «ԼՂՀ ժողովուրդը 25 տարի առաջ՝ 91թ.՝ Անկախության հռչակագրով և անկախության հանրաքվեով իր կարգավիճակի հետ կապված հարցը իրավական և մյուս բոլոր առումներով լուծել է»:
Մանրամասները՝ տեսանյութում:












































