Մեծ Բրիտանիայի ՏԻՄ ընտրություններում գրանցվել է սենսացիա. ընտրություններում հաղթել է ԵՄ կազմից դուրս գալու և ներգաղթյալների հարցում արմատական փոփոխությունների կողմնակից անկախ կուսակցությունները: Այս մասին հաղորդում է Sky News-ը:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները տեղի են ունեցել Անգլիայի 34 և Ուելսի 1 շրջաններում:
Ինչպես և սպասվում էր, խորհրդում 1124 տեղ է զբաղեցրել աջակենտրոն «Պահպանողական» կուսակցությունը (առաջնորդ՝ վարչապետ Դևիդ Քեմերոն): Ընդդիմադիր ձախակենտրոն «Լեյբորիստական» կուսակցությունից՝ Դևիդ Միլիբնեդի գլխավորությամբ, անցել է 560 պատգամավոր: Կառավարության մեջ մտնող «Լիբերալ-դեմոկրատական» կուսակցությունը՝ փոխնախագահ Նիք Քլեգի գլխավորությամբ, 371 մանդատ է ստացել: Իսկ «Անկախություն» կուսակցությունը, որի ղեկավարն է Նայջել Ֆարաժը, 147 տեղ է զբաղեցրել՝ ի տարբերություն նախորդ ընտրությունների 8 տեղի:











































