Բրիտանացի զույգը` Լորա և Ռիչարդ Ժաքերը գիտնականներին 67 հազար ֆունտ ստեռլինգ են վճարել` կլոնավորելու համար իրենց մահացած շանը, հաղորդում է Sky News-ը:
Նրանց շունը` Դիլանը, մահացել է անցյալ տարի` գլխուղեղի ուռուցքի պատճառով:
Ըստ զույգի` Սեուլում գիտնականներին հաջողվել է նրա ԴՆԹ-ից երկու շնիկների կլոնավորել:
«Ես չէի ցանկանա, որ նրանք լինեն հենց այնպիսին, ինչպիսին Դիլանն է: Այլ մարդիկ կարող էին այլ կերպ ծախսել այդ փողերը, բայց մեր ընտրությունը դա է»,- ասել է Լորան:
Շուտով զույգը կենդանիներին տուն կտանի:










































