Լոնդոնի «Արսենալ»-ի նախկին հարձակվող Թիերի Անրին համապատասխան արտոնագիր ստանալուց հետո ցանկանում է ընդգրկել «զինագործներ»-ի մարզչական շտաբում։
Անրին, ով Sky Sports-ում կատարում է փորձագիտական աշխատանք, մարզչական կարիերա սկսելու հարցը քննարկելու է Արսեն Վենգերի հետ։
«Երբեմն հանդիպում եմ Վենգերի հետ, քննարկում ենք տարատեսակ հարցեր։ Նրանից խորհուրդներ եմ հարցնում՝ ինչպես դրսևորել այս կամ այն իրավիճակում։ Հիմա աշխատում եմ մարզչական արտոնագիր ստանալու ուղղությամբ։
Ինձ դուր է գալիս լինել «Արսենալ»-ում։ Ցանկանում եմ այստեղ մարզչական կարիերա սկսել։ Հստակ տեսլական ունեմ, թե ինչպես պետք է խաղա թիմը։ Բայց տեսլականը մի բան է, ցուցադրած խաղը՝ մեկ այլ։ Առայժմ շարունակում եմ սովորել»,- հայտարարել է Անրին։





































