«Ուոթֆորդ»-ի հարձակվող Օդիոն Իգալոն հայտարարել է, որ իր համար դժվար կլինի մերժել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը։
Հարձակվողը, ով Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 20 խաղում 14 գոլ է խփել, չի ցանկանում կարիերան շարունակել այլ առաջնությունում։
«Բազմաթիվ ասեկոսեներ կան, որ տեղափոխվելու եմ Իսպանիա կամ Իտալիա, բայց ես այդ երկրներում արդեն խաղացել եմ և այժմ ցանկանում եմ կարիերաս շարունակել Անգլիայում։
Դժվար կլինի մերժել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջարկը։ Մանկուց երկրպագել եմ այդ թիմին, դիտել բոլոր խաղերը։ Այդ թիմում հանդես են եկել կուռքերս։ Երազել եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում»,- Իգալոյի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։









































