Ժամանակին երիտասարդ, հեռանկարային և տաղանդավոր երգչուհին, ով նոր էր հայտնվել բեմում, միլիոնավոր երկրպագուների սրտեր գրավեց և նույնիսկ անվանվեց «աշխարհի ամենագեղեցիկ կինը»: Սակայն տարիներն անցնում են, հեղինակությունն ավելի ու ավելի է նվազում, չափազանց շատ ալկոհոլ և թմրանյութեր օգտագործելու հետևանքով տաղանդն անհետանում է, և երբեմնի գեղեցկուհին թառամած կին է դառնում, որը նաև տառապում է ցելյուլիտով:
Այս ամենը Բրիթնի Սփիրսի մասին է, որ փորձում է վերադարձնել երբեմնի փառքն ու երկրպագուների սերը: Երգչուհին բավականին շատ ժամանակ է անցկացնում մարզասրահում, սակայն նրան չի հաջողվում նախկին տեսքն ունենալ: Չնայած այս ամենին, երիտասարդ կինը չի տխրում, քանի որ անձնական կյանքում նրա մոտ ամեն ինչ լավ է:
Վերջին տվյալների համաձայն, Ջեյսոն Տրավիկից բաժանվելուց հետո երգչուհին հանդիպում է սովորական մի տղամարդու՝ Դև Լուկադոյի հետ, ով Հարավային Կալիֆոռնիայում աշխատում է բավականին ազդեցիկ իրավաբանական գրասենյակում: Ընդ որում, նա համաձայնագիր է ստորագրել, ըստ որի՝ արգելվում է հրապարակել Բրիթնիի հետ կապված ցանկացած տեղեկատվություն: Դա Բրիթնիի պահանջն է եղել, ով չի ցանկանում, որ իր անձնական կյանքը կրկին հասարակության սեփականությունը դառնա:











































