Միլիարդատեր Դոնալդ Թրամփն ու դերասան Սեմուել Ջեքսոնը գոլֆ խաղալիս միմյանց մեղադրել են խարդախության մեջ՝ գրում է Washnington Post-ը:
Rhapsody ամսագրին տված հարցազրույցում դերասանն ասել է, որ Թրամփի հետ գոլֆ է խաղացել, և նշել է, որ իրեն ավելի լավ գոլֆ խաղացող է համարում: Ջեքսոնի խոսքով՝ ինքը «խարդախություն չի անում»:
Ի պատասխան՝ Թրամփը Twitter-ում գրել է, որ չի խաղացել Ջեքսոնի հետ և ծանոթ չէ նրան: Քաղաքական գործիչը հավելել է, որ այդ դերասանի երկրպագուն չէ և վստահ է, որ նա շատ է նկարահանվում գովազդում:
«Ես գոլֆի մեջ խարդախություն չեմ անում, դրա փոխարեն Սեմուել Ջեքսոնն է խարդախություն անում, իր խաղի ոճով նա այլ ընտրություն չունի»,- կարծում է ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածուն:










































