ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հունվարի 6-ին պլանավորել է բանակցություններ անցկացնել Ճապոնիայի և Հարավային Կորեայի առաջնորդների հետ, հայտնում է RIA Novosti-ն: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը:
«Մինչև օրվա վերջ նախագահ Օբաման հույս ունի օգտվել Ճապոնիայի վարչապետ Աբեի և Հարավային Կորեայի նախագահ Պակի հետ հեռախոսային բանակցությունների հնարավորությունից, մենք աշխատում ենք ժամանակացույցի վրա, քանի որ ակնհայտ է, որ այժմ գիշեր է»,- հայտնում է Էռնեստը:
Նա ճշտել է, որ Օբաման ժամանակին տեղեկացվել է Փխենյանի միջուկային փորձարկման մասին, և նրա վարչակազմը պահպանում է տարածաշրջանում գործընկերների հետ կապը:
Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը հայտնել է երկրում ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին: Շատ երկրների կառավարություններ արտահայտել են իրենց դժգոհությունն այդ կապակցությամբ:




































