ԱՄՆ պաշտպանության նախարարությունը որոշում է ընդունել օգտագործել Sumsung Galaxy S-4 սմարթֆոնը՝ ստուգելով նրա անվտանգության անհրաժեշտ մակարդակը: Այս մասին հաղորդել է հարավկորեական տեղեկատվական Renhap գործակալությունը:
Samsung-ի գաջեթը շուկա կմտնի՝ կապված ամերիկյան պաշտպանական ընկերությունների հետ: Դա առաջին հարավկորեական սմարթֆոնն է, որը Պենտագոնից նման կարգավիճակ է ստացել: Սպասվում է, որ ամերիկյան ՊՆ–ն նման թույլտվություն կտա նաև Samsung-ի մրցակից Apple-ին՝ իր iPhone գաջեթով: Մինչ այդ Պենտագոնի հետ կապված պաշտպանական ընկերություններն օգտվում էին BlackBerry-ի ծառայություններից:









































