Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը սպառնացել է ոչնչացնել Սաուդյան Արաբիայի բանտերը, որոնցում պահվում են զինյալների կողմնակիցները։ ԴԱԻՇ-ի այդ սպառնալիքը հնչել է Էր-Ռիադի կողմից 47 մարդու, այդ թվում նաև «Ալ-Քաիդա»-յի 43 զինյալների մահապատժի ենթարկելուց հետո։
Խմբավորումը, որը ստանձնել է թագավորությունում ու հարևան Եմենում հարձակումների պատասխանատվությունը, մատնանշել է Ալ-Հաիրի ու Թարֆիայի բանտերը, որոնցում պահվում են ԴԱԻՇ-ի ու «Ալ-Քաիդա»-յի բազմաթիվ համախոհներ։
Ընդգծվում է, որ թեև ԴԱԻՇ-ն ու «Ալ-Քաիդա»-ն գաղափարական դրդապատճառներով թշնամանքի մեջ են միմյանց հետ, նրանք երկուսն էլ միանման ատում են Սաուդյան Արաբիային, որն իրենց հայտարարել է ահաբեկչական խմբավորումներ ու կալանավորել է իրենց հազարավոր կողմնակիցների։








































