Երկրին ամենամոտ գտնվող գերզանգվածային սև անցքերից մեկը` NGC 5195 գալակտիկայում, ակտիվորեն էներգիայի հսկայական քանակություն է արտանետում: Այս մասին պարզել են տիեզերական ռենտգենային «Չանդրա» աստղադիտակի միջոցով աստղաֆիզիկոսները` իրենց հետազոտության արդյունքները հրապարակելով Astrophysical Journal ամսագրում:
Ըստ գիտնականների` սև անցքերի հզոր արտանետումները յուրօրինակ «ործկոց են» անցքերի` հսկայական քանակությամբ նյութ կլանելուց հետո:









































