Ապրիլի 7-ին մեկնարկած Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավն այսօր ավարտվում է: Հայաստանյան քաղաքական դաշտի գրեթե բոլոր ազդեցիկ քաղաքական ուժերը, որոնք առաջադրել են իրենց թեկնածությունն այս ընտրություններում, իրականացրին հանգիստ նախընտրական քարոզարշավ:
Իր ակտիվ քարոզարշավով, Երևան քաղաքի վարչական շրջաններում բակային հանդիպումներով առանձնացավ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը՝ «Փոխենք Երևանը» և «Սկսենց Երևանից» կարգախոսներով:









































