Թուրքիայում տարվա սկզբից խոզի գրիպից 8 մարդ է մահացել: TRT Haber հեռուստաալիքի հաղորդմամբ՝ այս մասին ասել է այդ երկրի առողջապահության նախարար Մեհմեթ Մուազզինօղլուն:
Նախարարը նշել է, որ մահացածները հիմնականում 60-ից բարձր տարիքի մարդիկ են:
Թուրքիայի առողջապահյության նախարարության տվյալներով՝ երկրում 2015 թ. խոզի գրիպից 181 մարդ է մահացել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում արձանագրվել է H1N1 գրիպով վարակման ավելի քան 19 000 դեպք՝ մահացու ելքով, վարակվածներ են հայտնաբերվել ավելի քան 200 երկրում:









































