Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեմայի գործակալ Կարիմ Ջազիրին հայտնել է, որ ֆուտբոլիստը չի հեռանա իր ներկայիս ակումբից:
«Բենզեմայի` «Ռեալ»-ը լքելու մասին շրջանառվող լուրերը մեկնաբանելու կարիք չկա: Դա ժամանակի կորուստ է միայն: Բազմիցս ասել եմ, որ ֆուտբոլիստը չի լքելու Մադրիդը: Անգամ հոգնել եմ այդ մասին խոսելուց: Նշված թեման այլևս քննարկման ենթակա չէ»,- ասել է Ջազիրին:
Ավելի վաղ լուրեր են շրջանառվել, որ Բենզեման կարող է «Յուվենթուս» կամ ՊՍԺ տեղափոխվել: Միաժամանակ «Ռեալ»-ի գլխավոր մենեջեր Խոսե Անխել Սանչեսը հայտնել է, որ Գոնսալո Իգուաինն ամռանը լքելու է ակումբը:









































