Հյուսիսային Կորեան հայտարարել է ջրածնային ռումբի հաջող փորձարկման մասին՝ հատուկ հայտարարություն անելով կենտրոնական հեռուստատեսության եթերում։ Այս մասին փոխանցում է RIA Novosti-ն։
«Այսօր հաջողությամբ անցկացվել է ջրածնային զենքի առաջին փորձարկումը»,- հայտարարել է հյուսիսկորեական հեռուստատեսության հաղորդավարը։ Նրա խոսքով՝ ջրածնային զենք ունենալը դարձել է երկրի համար պատմական իրադարձություն։
Հարավկորեական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ միջուկային սարքը կարող է պայթած լինել 100 մետր խորության վրա։









































