2016 թվականի հունվարի 20-ից Իրանը կսկսի կաթնամթերք արտահանել Ռուսաստան, հայտնում է Fars գործակալությունը: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսական կոմիտեի առևտրաարդյունաբերական պալատի գլխավոր Կավե Զարկարանը:
Ինչպես հայտնել է Զարկարանը, չորս իրանական կաթի գործարաններ իրենց արտադրանքը Ռուսաստան արտահանելու համար ՌԴ անասնաբուժական վերահսկողության ներկայացուցիչների կողմից անցկացված ստուգումներից հետո արտոնագիր են ստացել:
Զարկարանն ընդգծել է, որ արտահանման ընդհանուր ծավալը ներկայումս կազմում է 670 միլիոն դոլար՝ նշելով, որ եթե այդ ապրանքները անցնեն ռուսական շուկա, արտահանման ծավալը կգերազանցի մեկ միլիարդ դոլարը:











































