Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Դեպի ապագա գնացող փամփուշտներ

Եղվարդի ոստիկանապետի դին հայտնաբերվել է հոր գերեզմանի մոտ, ծառայողական ավտոմեքենայի մեջ: Քննությունը կպարզի, թե ինչն է մահվան պատճառը՝ սպանությո՞ւն է, թե՞ ինքնասպանություն: Բայց ողբերգությունը տեղի է ունենում մի ֆոնին, որն ուղղակիորեն կապված է ներքին կյանքում ոստիկանության դերի մեծացման ակնհայտ գործընթացի հետ:

Արդեն բավական երկար ժամանակ է, որ ոստիկանությունը ներքին զարգացումների առաջին գծում է, աղոթում է ընդդիմության հետ, Գյումրիում բանդաներին է զինաթափում և վնասազերծում, ոստիկանապետը հայտարարում է, որ զոռբաների ու գողականների ժամանակը անցնում է, և այլևս ոչ մեկին ներում չի լինելու: Ոստիկանության պետ Վովա Գասպարյանը դարձել է օրվա հերոսը, ընդ որում` բավական լուրջ հավակնություններով, որոնք ուղղակիորեն առնչվում են ներիշխանական զարգացումներին, իշխանության ներսում առկա խմորումներին:

Ոստիկանության դերի մեծացումն, իհարկե, պետք չէ շփոթել օրենքի, օրինականության, իրավականության, սահմանադրականության հետ: Առայժմ, մեղմ ասած, վաղ է տեղի ունեցող գործընթացներից նման դատողություններ կամ հետևություններ անել: Առայժմ պարզ է մի բան՝ ներիշխանական հարաբերությունների պարզաբանման հարցում Սերժ Սարգսյանը մեծ և նույնիսկ կարելի է ասել` առաջնային դեր է հատկացրել ոստիկանությանը և ոստիկանապետին: Սա նկատելի է անզեն աչքով, և սրա արձանագրումները հայկական մամուլում ու հատկապես փորձագիտական մակարդակում առկա են արդեն բավական երկար ժամանակ: Իրադարձությունների զարգացումը, և ոստիկանության ներսում տեղի ունեցող վերադասավորումները և նաև առկա իրավիճակի վերաբերյալ ոստիկանության պետի հայտարարություններն ու գործողությունները, հաստատում են այդ արձանագրումների իրավացիությունը:

Սա ինքնին նշանակում է ստատուս քվոյի փոփոխություն իշխանության ներսում, և ընդհանրապես Հայաստանում հաստատված իշխող համակարգում: Ոստիկանությունը ենթադրում է գործողությունների այլ հիմքեր և ձևակերպումներ, ինչը անկասկած ունենում է նաև իր հետևանքները այս ամենի և ներիշխանական, և հասարակական, և անգամ միջազգային ընկալումների վրա: Եվ ահա, ոստիկանության այս գործողությունների, ոստիկանության ներիշխանական դերակատարման և բավական հավակնոտ ու պատասխանատու հրապարակային հայտարարությունների ֆոնին տեղի է ունենում Եղվարդի ոստիկանապետի դեպքը:

Անկախ սպանության վարկածից, քանի դեռ այն լիարժեք չի բացահայտվել և չի եղել հանրայնորեն համոզիչ, տեղի ունեցած ողբերգությունն, իհարկե, մարտահրավեր է ոստիկանությանը և առաջին հերթին գողականությանն ու զոռբայությանը հրապարակային պատերազմ հայտարարած ոստիկանապետին: Մարտահրավեր է այնպես, ինչպես ոստիկանության համար մարտահրավեր են բոլոր չբացահայտված աղմկոտ սպանությունները: Ի վերջո, այդ ամենն ինքնին Հայաստանում իշխող համակարգի էության և դրսևորումների մի մասն է, ու համակարգի դեմ պայքարը ենթադրում է նաև պայքար այդ հանցագործությունների բացահայտման համար: Գաղտնիք չէ, որ աղմկոտ հանցագործությունները հանդիսանում են այն թաքստոցները, որտեղ պատսպարվում, ապաստան են գտել և գտնում իշխող համակարգի տարբեր սեգմենտներ, որոնցից շատերի համար էլ այդ հանցագործությունները, այսպես ասած, վերջին հանգրվանն են հենց պատսպարվելու իմաստով: Հայաստանի իշխող համակարգի պատմությունը աղմկոտ հանցագործությունների մի երկար շղթա է նաև, առանց որի բացահայտման, հնարավոր չէ ընդհանրապես գողականության և զոռբայության իմաստով շղթայազերծել Հայաստանը: Սակայն, իհարկե, դեռ կասկածի տակ է այն, թե արդյոք ոստիկանության դերի մեծացումն ունի՞ այդ շղթայազերծման նպատակը, և ոչ թե պայմանավորված է ընդամենը իշխանության ներսում առկա նոր ստատուս քվոյի ամրագրման և պահպանման նոր մարտավարությամբ ու մեթոդաբանությամբ: Բոլոր դեպքերում, այդ հանցագործությունները էական նշանակություն ունեն նաև այդ տեսանկյունից, քանի որ դրանք ինքնին, թեկուզ զուտ որպես փաստ, հանդիսանում են ներիշխանական դիմադրության օջախներ:

Այսինքն` խնդիրը միայն Եղվարդի ոստիկանապետի հետ տեղի ունեցած ողբերգությունը չէ, այլ ողբերգությունը, որ տարբեր տարիների կրակոցներով տեղի է ունեցել Հայաստանի հետ: Անցյալի այդ կրակված փամփուշտները շարունակելու են իրենց ճանապարհը դեպի ապագա: Հայտնի չէ, թե ապագայում ինչպես, երբ և ում կխոցեն դրանք, սակայն եթե դրանց ընթացքի շարունակությունը, ի վերջո, չարգելակվի,- իսկ դա հնարավոր է բացահայտումների տեսքով,- ապագայում այդքան էլ իրատեսական չէ պատկերացնել լիովին այլ իշխանական միջավայր և հասարակարգ:

Չբացահայտվածության պարագայում, ժամանակավոր տեղատվությունից հետո, միշտ էլ հաջողության է հասնելու ներիշխանական դիմադրության մակընթացությունը: Եթե իհարկե, տեղատվության և մակընթացության այդ ամբողջ գործընթացն ընդհանրապես ոչ թե մրցակցություն է, այլ լավ կազմակերպված բնական ցիկլ, անկախությունից ի վեր հասարակական շահի ու անվտանգության խնդրի տեղատվությունը բարդ ապագայում էլ շարունակական պահելու համար:

Լուսանկարը՝ shamshyan.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում