Vesti.ru-ի փոխանցմամբ՝ հունվարի 5-ին Pegasus Airlines ավիաընկերությունը չեղյալ է հայտարարել դեպի Ռուսաստան չվերթները։ Սահմանափակումները կձգվեն մինչև հունվարի 13-ը։ Կազմակերպությունում պարզաբանել են, որ օդանավերի անձնակազմը չի կարողանում ռուսական վիզա ստանալ։
Pegasus-ի ներկայացուցիչների խոսքերով՝ բարդությունները սկսվել են ռուս-թուրքական հարաբերությունների սրացումից հետո։ Բացի այդ, դեպի Ռուսաստան իր չվերթները դադարեցրել է Onur Airways ավիաընկերությունը։
Թուրքական մեկ այլ ավիափոխադրող՝ Turkish Airlines ավիաընկերությունը, իր հերթին շարունակում է չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստան։









































