Բունդեսթագում Ձախ կուսակցության խմբակցության նախագահ Սառա Վագենկնեխտը պահանջել է Ռուսաստանին վերադարձնել ութ առաջատար արդյունաբերական երկրների խումբ՝ G8։ Այս մասին հայտնում է տեղի dpa գործակալությունը։
«Հենց սկզբից Ռուսաստանին բացառելը սխալ է եղել։ Մենք Սիրիայի օրինակով տեսնում ենք, որ առանց Ռուսաստանի հնարավոր չէ որևէ քաղաքական լուծում։ Որքան շատ մենք արհամարհենք Ռուսաստանին, այնքան կմեծանա հակամարտությունների էսկալացիայի վտանգը»,- ասել է նա։
Մինչև 1997 թվականը երկրները հավաքվել են G7 ձևաչափով։ 1998-ին Ռուսաստանի միանալուց հետո կազմակերպությունը փոխել է անվանումը՝ «Մեծ ությակ»։
Ռուսաստանին բացառել են «ությակից» Ղրիմի միացումից հետո, ինչը եվրոպական երկրները հրաժարվում են օրինական ճանաչել։










































