Չեխիայի Կոստենիցե քաղաքի բնակիչներն արդեն 7 տարի է՝ չեն կարողանում մի քանի նոր շենքերի շինարարության թույլտվություն ստանալ: Բոլոր կոմունիկացիաները պետք է իրականացվեն տղամարդու հողատարածքի միջոցով, իսկ շինարարները չունեն նրա համաձայնությունն այդ աշխատանքն իրականացնելու համար: Այդ հողատարածքի սեփականատեր Յարոմիր Սվոբոդան 56 տարի առաջ անհետ կորել էր Շվեյցարիայում գործուղման ժամանակ: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Դատարանը հրաժարվում է ժամկետանց ճանաչել սեփականության նրա իրավունքը: Այժմ անհետացած բնակիչը կլիներ 116 տարեկան:
Յարոմիր Սվոբոդան անհետացել է 1957 թվականին: Բոլոր փաստաթղթերը վկայում են այն մասին, որ նա բարեհաջող հասել է Ժնև: Հետաքննությունը ոչ մի արդյունք չի տվել: Չեխոսլովակիայի իշխանությունները նրան զրկել էին քաղաքացիությունից, սակայն հողակտորը չեն առգրավել:








































