Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն հերթական անգամ դատապարտել է քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ) համանախագահ Սելահաթթին Դեմիրթաշի մոսկովյան այցը և Ռուսաստանի հետ ԺԴԿ-ի մերձենալու քաղաքականությունը։
Դավութօղլուն կուսակցական հանդիպման ժամանակ ընդգծել է, որ Դիարբեքիրի ապագան անցնում է ոչ թե Մոսկվայով, այլ՝ Անկարայով։ Դավութօղլուն հայտարարել է, որ իրենք Դիարբեքիրը կվերածեն բարօրության քաղաքի, և ԺԴԿ-ին մեղադրել է ահաբեկչական կազմակերպությանը (PKK) համակրելու համար՝ հավելելով, որ ԺԴԿ-ն քաղաքական գին կվճարի դրա համար։








































