Ձմռանը մաշկը ենթարկվում է տարբեր բացասական ազդեցությունների։ Կոսմետոլոգները խորհուրդ են տալիս առաջին հերթին որոշակի դիետա պահպանել. հավասարակշռված սնուցումը շատ կարևոր է։ Սննդակարգում պետք է լինեն մրգեր, բանջարեղեն, ընդեղեն, սերմեր և ընկուզեղեն։ Այդ դեպքում մաշկը կմնա առաձգական։ Այս մասին հայտնում է healthinfo.ua-ն։
Խորհուրդ է տրվում սահմանափակել ալկոհոլը, հատկապես գիշերը, քանի որ այն ուժեղ կերպով ջրազրկում է օրգանիզմը։ Շատ ջուր խմեք, առանց գազավորման։
Ընդունեք կաթի վաննաներ։ Կաթը լավ է ազդում ընդհանուր ողջ օրգանիզմի վրա, առավել ևս՝ մաշկի. այն հիանալիորեն խոնավանում է։ Նման վաննաները նաև հանում են սթրեսը։
Շատ քնեք. քունը հրաշալի է ազդում մաշկի վրա։
Զբոսնեք մաքուր օդում, այցելեք մարզասրահ, ցանկալի է՝ ոչ երեկոյան ժամերին։ Պարերը, յոգան և քիքբոքսինգը լավ տեսք կհաղորդեն մաշկին։
Մաշկին թարմ տեսք հաղորդելու համար պետք է օրական առնվազն 3 լիտր ջուր խմել։
Քսուքներ պետք է օգտագործել տնից դուրս գալուց որոշ ժամանակ առաջ։










































