Մի քանի օր առաջ YouTube-ում հայտնվել է գովազդային բնույթի տեսանյութ, որը դիտումների քանակով «պայթեցրել» է վիդեոհոսթինգը:
SHIFT IT անվանումը կրող տեսանյութում Arlen`s Transmissional ավտոտեխսպասարկման կենտրոնի իրանահայ ավտոմեխանիկ Գուրգեն Զարգարյանը գեղեցիկ աղջիկների ուղեկցությամբ գովազդում է իր ծառայությունը: Ծառայությունը գտնվում է Կալիֆոռնիայի Բըրբենք քաղաքում:
Տեսանյութը մի քանի օրում դիտել են 1.187 մլն անգամ:






































