Google ընկերությունը որոնման համակարգի պաղեստինյան տարբերակում «Պաղեստինյան տարածքներ» գրառումը փոխել է «Պաղեստին»-ի՝ հաղորդում է BBC-ն:
Գրությունը, որը պաղեստինյան պարբերականը տարբերում է մյուսներից, գտնվում է www.google.ps էջում՝ ընկերության ապրանքանշանի ներքո:
Հարցը՝ ինչպես կոչել Պաղեստինի ինքնավարությունը, ինչն անքակտելիորեն կապված է իր կարգավիճակի մասին քաղաքական հարցի հետ, մինչև հիմա սուր վեճեր է հարուցում:
Հիշեցնենք, որ 2012թ. նոյեմբերին ՄԱԿ-ը Պաղեստինի ինքնավարությանը շնորհել է դիտորդ պետության կարգավիճակ:









































