Wednesday, 17 06 2026
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար
Կողես բնակավայրի 1,3 հա մակերեսով հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Բելառուսական մանկական ֆուտբոլային թիմը Բրյանսկում հայտնվել է ԱԹՍ-ների հարվածի տակ. կա 1 զոհ, 6 վիրավոր
Ընկերության կողմից հողը փչացնելու հետևանքով պետությանը պատճառվել է 104 մլն դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է
19:50
Ֆրանսիան ֆանտաստիկ աշխատանք է կատարել. Թրամփ
Արադարադատության նախարարը կգործուղվի ՌԴ
19:30
ՆԱՏՕ-ն պատրաստ է անհրաժեշտության դեպքում աջակցել Ռուսաստանի հետ երկխոսությանն ուղղված ԵՄ ջանքերին
Երևան-Մեղրի ավտոճանապարհին ՃՏՊ․ կա զոհ
19:10
Վերջնական կետին դեռ չենք հասել. Փեզեշքիան
19:06
Arca մագնիսական ժապավենով քարտերն այլևս չեն սպասարկվելու
19:03
Ուղևորություն Փարիզ և ոչ միայն. Հայտնի են Arca-ի, Կոնվերս Բանկի և Սիթիզենի արշավի հաղթողները
Իրանական պատերազմը ցույց տվեց, թե որքան խոցելի և անպաշտպան է Ադրբեջանը
Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան միշտ կարողացել են փոխընդունելի լուծումներ գտնել
Մաֆիան ամորձատվում է. Քոչարյանը պետք է դատվի պետական դավաճանության համար
18:30
Իրանի հետ համաձայնագիրը կարող է ռմբակոծություններով փոխարինվել. Թրամփ
Ռուսաստանի հայտարարությունը տնտեսական սահմանափակումների հիմքերի վերաբերյալ՝ հետքայլ էր
Ռոբերտ Քոչարյանը զրկվել է անձեռնմխելիությունից
Մենք ենք, մեր լեռները
17:50
Ռուսաստան-ԱՍԵԱՆ գագաթնաժողովը շատ կարևոր է համագործակցության զարգացման համար. գլխավոր քարտուղար
Ընտրակաշառք է բաժանվել արտաքին ուժերի օգնությամբ, որոնք շահագրգռված են, որ տարածաշրջանը պայթի

ԱԺ կանոնակարգ-օրենքը չլիներ, հիմա ԲՀԿ-ն ընդդիմադիր կլիներ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընդդիմություն դառնալու մասին ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հայտարարությունից հետո նրա կուսակիցները խուսափում են այդ թեմայով խոսել: Այս շաբաթ ԱԺ քառօրյա նիստերի ընթացքում ԲՀԿ խմբակցության պատգամավորները փորձում էին խուսափել լրագրողներին հանդիպելուց, որ ստիպված չլինեն այդ թեմայի հետ կապված հարցերի պատասխանել:

 Իհարկե, այս դեպքում խոսքը չի վերաբերում ԲՀԿ-ի քիչ թե շատ քաղաքական հատվածին, որը որոշ կարծիքների համաձայն հիմնականում նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազդեցության տակ է` նույն Վ. Օսկանյանի միջնորդությամբ: Տվյալ դեպքում խոսքը ԲՀԿ-ի գործարար հատվածին է վերաբերում, որն իր կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ միասին տնտեսական դաշտում խնդիրներ կունենա, եթե հայտնվեն ընդդիմադիր դաշտում: ԲՀԿ ղեկավարը և իր կուսակցության որոշ գործարարներ Հայաստանի շատ գործարարների նման տնտեսական դաշտում այնքան էլ արդար քաղաքականություն չեն վարել: Հենց դրա համար էլ նրանց համար ոչ միայն դժվար, այլև վտանգավոր կլինի ընդդիմադիր դաշտում հայտնվելը: Նման պարագայում հարկային մարմինները թեև պատվիրված, բայց իրականում արդարացի ստուգումներ կանցկացնեն նրանց ընկերություններում: Ինչու չէ, նաև կսկսեն փորփրել նրանց անցյալն, ու օրինականության տեսակետից խնդրահարույց քայլերը կհայտնվեն իրավապահ մարմինների ուշադրության կիզակետում: Ահա թե ինչու են ԲՀԿ-ի գործարարները` Գ. Ծառուկյանի գլխավորությամբ սարսափում այդ չարաբաստիկ «ընդդիմություն» բառից:

Այնուամենայնիվ, երեկ փորձեցինք ԲՀԿ-ի հատկապես գործարար պատգամավորներից ճշտել, թե իրենց կուսակցության՝ ընդդիմադիր դառնալու պարագայում իրենք ի՞նչ են անելու` լինելո՞ւ են ընդդիմադիր գործարար, ինչը գրեթե բացառվում է մեր երկրում, թե՞ «Օրինաց երկիր» կուսակցության գործարարների օրինակով կլքեն այդ թիմը: Չէ՞ որ նրանք ԲՀԿ են մտել իշխանության մաս կազմող Գ. Ծառուկյանի հովանավորության շրջանակներում գործելու ակնկալիքներով: ԱԺ-ում երեկ Գ. Ծառուկյանի խնամի Մուրադ Գուլոյանի գլխավորությամբ ԲՀԿ-ի  գործարար պատգամավորները այդ հարցը լսելուն պես ծլկեցին տարբեր ուղղություններով: Մ. Գուլոյանն ինքը որևէ բառ չարտաբերեց: Նրա օրինակին հետևեցին ԲՀԿ-ական պատգամավորներ Արայիկ Աղաբաբյանը, Արմեն Ավետիսյանը, Տիգրան Ստեփանյանը և այլոք: Թեև խուսափողական, բայց որոշ պատասխաններ տվեցին Արագած Ախոյանը, Գրիգորի Մարգարյանը և Ստեփան Մարգարյանը:

Արագած Ախոյան

– Պարոն Ախոյան, Դուք պատրա՞ստ եք դառնալ ընդդիմություն, եթե ԲՀԿ-ն հայտարարի, որ գործելու է ընդդիմադիր դաշտում:

– Երբ նման հարց կքննարկվի, այն ժամանակ կպատասխանեմ: Գիտեք, որ մեզ մոտ որոշումները միանձնյա չեն ընդունվում, և իմ անձնական կարծիքը չի կարող ազդել այդ որոշման վրա: Ես ԲՀԿ-ի մի մասն եմ, և ինչ որոշում կայացնի կուսակցությունը, նույն որոշումը կընդունեմ ես:

– Դուրս կգա՞ք կուսակցությունից, եթե դառնա ընդդիմություն:

– Ո՛չ:

– Իսկ Ձեզ պատկերացնո՞ւմ եք նախագահ Սերժ Սարգսյանին քննադատելիս:

– Ներողություն, մեզ մոտ ամեն մեկը զբաղվում է իր գործով: Ս. Սարգսյանին, որպես նախագահ, մենք, ոչ ոք իրավունք չունի քննադատելու, որովհետև մեր այսօրվա հիմնական խնդիրները կապված են հանրապետությունում տիրող տնտեսական վիճակի հետ, որի մասին խոսում ենք և խոսելու ենք:

– Ս. Սարգսյանին չեք քննադատի, բայց Տ. Սարգսյանին կքննադատե՞ք:

– Ըստ անհրաժեշտության: Տեսնենք, որ իրավիճակը չի շտկվում, բա իհարկե, կքննադատենք:

 Գրիգորի Մարգարյան

– Պարոն Մարգարյան, եթե ԲՀԿ-ն որոշի դառնալ ընդդիմություն, Դուք կդառնա՞ք ընդդիմադիր:

– Ժամանակը կգա, կորոշի կդառնա՞, թե` ոչ, այն ժամանակ այդ հարցը կտաք: Հարց եք տալիս, որը դեռ չի քննարկվել: Կոռեկտ հարցեր տվեք: Կատարված բանի հետ կապված հարցեր տվեք:

– Բայց  չէ՞ որ Ձեր կուսակցության երկրորդ դեմքը՝ Վ. Օսկանյանն է հայտարարել ընդդիմություն դառնալու մասին:

– Նմանատիպ հարցերն իրեն տվեք, ինչո՞ւ եք ինձ տալիս:

– Որովհետև Դուք այդ խմբակցության անդամ եք:

– Այո, բայց այդ խմբակցությունն այսօր գնացե՞լ է ընդդիմություն: Այ, որ կգնա, այն ժամանակ այդ հարցը կտաք:

 Ստեփան Մարգարյան

– Պարոն Մարգարյան, Դուք պատրա՞ստ եք ԲՀԿ-ի ընդդիմադիր դառնալուն:

– Քաղխորհրդում չի քննարկվել, երբ քննարկվի, այն ժամանակ կասեմ: Ես կողմ եմ, որ քաղաքական ուժերը դինամիկայի մեջ գործունեություն ծավալեն: Քաղաքականության մեջ փոփոխություններ պետք է լինեն, բայց դրանք պետք է լուրջ քննարկել մեծ ժամանակահատվածի համար, որպեսզի պահի տակ որոշում չկայացվի:

– Իսկ ԲՀԿ-ում Վ. Օսկանյանի հայտարարության հետ կապված քննարկում չի՞ եղել:

– Չի եղել քննարկում: Վ. Օսկանյանը հարց է առաջադրել և խոսել է իր մտորումների մասին: Մարդը իր մտորումները, տեսակետներն ազատ արտահայտել է: Ես դա միայն ողջունում եմ և գտնում եմ, որ արժե ցանկացած նման հարց քննարկել: Ենթադրենք` երկու-երեք հոգով քննարկել ենք, ես դա պաշտոնական քննարկում չեմ համարում:

– Ձեր կարծիքով` արժե՞ քննարկել ընդդիմադիր դառնալու հարցը:

– Արժե քննարկել:

– Իսկ կոալիցիա մտնելու հարց չի՞ քննարկվել:

– Չի քննարկվել: Ես կարծում եմ, որ դրա համար քննարկման հիմք չկա:

– Այսինքն` ընդդիմադիր լինելու մասին արժե քննարկել, իսկ կոալիցիա մտնելը չարժե՞:

– Մեր գործունեությունն, այնուամենայնիվ, իր մեջ պարունակում է կառուցողական ընդդիմության գործունեություն: Եվ ես կարծում եմ, որ կառուցողական ընդդիմությունը շատ ավելի լուրջ ընդդիմությունն է: Եթե պետք է ընդդիմադիր ասելով` հասկանանք ցանկացած հարցին դեմ քվեարկելը, ես դրան դեմ եմ: Ես կարծում եմ, որ կողմ կամ դեմ լինելը չպիտի կախված լինի այդ հարցից: Եվ նման հարց չէր առաջանա, եթե չլիներ ԱԺ կանոնակարգի այն դրույթը, որ պետք է նստաշրջանի առաջին նիստում հայտարարես, որ ընդդիմադիր ես: Անկեղծ ասած` ես կարծում եմ, որ դա անիմաստ դրույթ է, որովհետև ընդդիմադիր լինելը հայտարարելով չի լինում, գործունեությամբ է լինում: Եթե հայտարարելով չլիներ, մենք իշխանության մաս չենք կազմում, ուրեմն ընդդիմադիր դաշտում ենք և մեխանիկորեն ընդդիմադիր կլինեինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում