ԱՄՆ արտոնագրերի և ապրանքանիշների վարչությունը (USPTO) հրապարակել է Samsung-ի հերթական արտոնագրային հայտը բջջային սարքերի մշակման ոլորտում: Այս մասին հայտնում է Patently Mobile ռեսուրսը:
Փաստաթղթում խոսքը ծալովի սմարթֆոնի մասին է: Ենթադրաբար, սարքը կունենա ճկուն էկրան: Սարքի կառուցվածքը նախատեսում է գրքի նման սարքը բացելու/փակելու հնարավորություն:
Սմարթֆոնի մեկ այլ առանձնահատկությունը ինտեգրված պրոյեկտորի առկայությունն է: Խոսվում է նաև 3D-նյութերի հետ աշխատելու հնարավորության մասին:
Ըստ շուկայի անդամների՝ ճկուն սմարթֆոնը կոմերցիոն շուկա դուրս կբերվի արդեն այս տարի:







































