Դոնեցկի «Շախտյոր»-ի հարձակվող Ալեքս Տեյշեյրան մոտ է «Չելսի» տեղափոխությանը։ Այս մասին տեղեկացնում է Sky Sports-ը։
Սպասվում է, որ 25-ամյա բրազիլացու տրանսֆերի մասին կհայտարարվի արդեն առաջիկա օրերին։ Տրանսֆերի արժեքն ու այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն։
Նշվում է, որ Տեյշեյրայի առաջիկա տեղափոխության հարցում բեկումնային դեր է ունեցել «Չելսի»-ի բրազիլացի կիսապաշտպան Վիլիանը, ով լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Շախտյոր»-ից։
Ուկրաինայի բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Տեյշեյրան 15 խաղ է անցկացրել, խփել 22 գոլ ու կատարել 3 գոլային փոխանցում։







































