Ռուսական TASS լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ուղիղ մեկ ամիս առաջ Կասպից ծովի ադրբեջանական «Գյունջելի-10» ծովային հարթակում բռնկված հրդեհի հետևանքով զոհվածների թիվը հասել է 10-ի։ Այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը։
Վերջինիս հաղորդմամբ՝ փրկարարները երկու նավթագործի դիակ են հայտնաբերել Կասպից ծովի թուրքմենական հատվածում՝ թուրքմենական ծովափից 65-70 կիլոմետր հեռավորության վրա։ «Գյունշելիում» հրդեհը բռնկվել է դեկտեմբերի 4-ին, փոթորիկը վնասել է ստորջրյա գազատարը, ինչի հետևանքով պայթյուն է գրանցվել։ Պայթյունի պահին հարթակում 63 մարդ է եղել։ 33 նավթագործի տարհանել են։ 20 մարդ համարվում է անհետ կորած։









































