Ամանորյա օրերին՝ մի քանի օր անընդմեջ տեղած առատ ձյան հետևանքով պառալիզացվել էր Երևանի երթևեկությունը անգամ կենտրոնական փողոցներում: Այսօր արդեն չնայած կենտրոնական փողոցները քիչ թե շատ մաքրված են և հնարավոր է երթևեկել, երկրորդական փողոցներում պատկերը չի փոխվել: Քաղաքացիները վերհիշում ու դժգոհում են, իսկ փողոցների մաքրության պատասխանատուների աշխատանքի գնահատականը միանշանակ է:







































