ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն, այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով այն տեղեկություններին, թե երեկ ԲՀԿ մարզերից իրենց հանրահավաքի համար ավտոբուսներով և երթուղայիններով մարդ է բերել, ասաց. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ունեն ազատ տեղաշարժվելու իրավունք: Ինչ վերաբերում է մանկահասակ երեխաներին, ապա ինչ-որ զարմանալի բան կա՞ր, որ այնտեղ, որտեղ հայտնվում է ԲՀԿ առաջնորդը, ցանկություն պետք է առաջանա բազմաթիվ մարդկանց ներկա գտնվելու»:
Դիտարկմանը՝ թե հարյուրավոր աբովյանցիներ բերվել ե՝ և՛ Տարոն Մարգարյանի, և, Սամվել Ալեքսանյանի երթուղով են բերվել, և հարցին թե ԲՀԿ-՞ն է վարձակալել այդ երթուղիները, Ուրիխանյանը պատասխանեց. «Ինձ չի հետաքրքրում՝ ում պատկանող փոխադրամիջոցներն են վարձակալվել, եթե վարձակալվել են: Ինձ առանձնապես չի հուզում… կամ էլ ինչո՞ւ պետք է Դավիթաշենից ոտքով գային մեր համակիրները: Իսկ եթե մարզերից մարդիկ կային, ապա ես համաձայն չեմ, որ ահռելի թվով են եղել»:
Բանախոսն անդրադարձավ նաև «Բարև Երևան» դաշինքի այն մեղադրանքներին,թե իրենք կաշառք են բաժանում և, հերքելով տեղեկությունն, ասաց. «Թող բացատրեն, թե հանձնաժողովում իրենց տեղերն ինչու են Հանրապետական կուսակցությանը տվել»:
Տ. Ուրիխանյանն անդրադարձավ նաև ՀՀԿ մամլո խոսնակ Շարմազանովի այն մեղադրանքներին, թե չորս տարի կոալիցիայում էին, նոր հասկացա՞ն, որ կա քաղաքական մենաշնորհ. «Նախ՝ համատեղ կառավարման ժամանակաշրջանը հինգ տարի է եղել, և մենք կոալիցիայից դուրս գալուց ասել ենք, որ ԲՀԿ–ին չի բավարարում այս վիճակը, և մենք չենք շարունակում այս վիճակով: Կոալիցիայում լինեով՝ մինչև հուշագրի ավարտը ԲՀԿ–ն բարձրաձայնեց այդ մասին, դրա հետ մեկտեղ ԲՀԿ խմբակցությունը խորհրդարնական ընտրությունների արդյունքում փոխվեց»։
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի






































