«Աստղային պատերազմներ» ֆիլմի ընդհանուր հասույթի ծավալը ԱՄՆ-ում հասել է 686,5 միլիոն դոլարի, հայտնում է TASS-ը:
Այսպիսով, ԱՄՆ պատմության մեջ ֆիլմը այդ ցուցանիշով հայտնվել է երկրորդ տեղում: Այդ մասին հայտարարել են Disney ընկերության պաշտոնական ներկայացուցիչները: Ներկայումս առաջին տեղում Ջեյմս Քեմերոնի «Ավատար» ֆիլմն է, որը հավաքել է 760,5 միլիոն դոլար:
Մինչև վերջերս երկրորդ տեղում էր Քոլին Թրևորոուի «Յուրյան դարաշրջանի աշխարհը» ֆիլմը, որը հավաքել է 658,7 միլիոն դոլար:








































