Saturday, 20 06 2026
ԿԸՀ-ն կոչ է անում զերծ մնալ անհիմն շահարկումներից
17:10
Զոհվել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոն
Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ
16:50
Հունգարիայում Սահմանադրության փոփոխությամբ՝ սահմանափակվել է վարչապետի պաշտոնավարման ժամկետը
Բնությունը պետք է լինի մեր առանձնահատուկ հոգածության ներքո․ ՀՀ վարչապետ
16:30
Մեծ Բրիտանիան նավերի անձնակազմերին խորհուրդ է տվել Հորմուզի նեղուցով անցնելիս օգտագործել հարավային երթուղին
Վարչապետը ծանոթացել է Երևանի բուսաբանական այգում «Կյանքի պուրակ»-ի կառուցման աշխատանքների ընթացքին
Ռուսաստանից Ադրբեջանով Հայաստան է ուղարկվել ևս 490 տոննա ցորեն
Պուտինի իրական հակառակորդը Փաշինյանը չէ, այլ հայ ժողովուրդը՝ իր «վատ օրինակով»
15:50
Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
ՌԴ-ն երաշխավորել է ՀՀ անվտանգությունը իր հարձակումից, ոչ թե՝ այլ թշնամիների
15:30
Վառելիքի գնաճը մեծացրել է էլեկտրամոբիլների պահանջարկը Եվրոպայում
Երկիրը «մխտռողներին» մի՛ քննարկեք՝ ձերբակալե՛ք և վերջ. չարվեն ռադիկալ քայլեր՝ հետո ավելի վատ կլինի
15:10
Արքայազն Հարրին և Մեգանը երեխաների հետ կժամանեն ՄԹ. BBC
Ռուսաստանը «մերժում» է Ուկրաինայում հրադադարը, համաեվրոպական պատերա՞զմ է սպասվում
14:50
Եվրոպայում սպասվում է ուժեղ շոգի ալիք
ՀՀ ֆինանսների նախարարն ու ԿԲ նախագահը մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հետ համատեղ հանդիպմանը
14:30
ԱՄՆ-ն ու Կատարը քննարկում են Իրանի ակտիվների ապասառեցումը
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը. դատախազություն
14:10
Գիտնականները տիեզերքում տարօրինակ երևույթ են հայտնաբերել
Որոնվում է 1938թ. ծնված Նադյա Ղալաչյանը
13:50
«Աուրուսի» արտադրությունը Թաթարստանում փակվում է. նախագիծը անշահավետ է
Շիրակի մարզպետի հանձնարարությամբ սկսվել են Գյումրիում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գույքային վնասների գնահատման աշխատանքները
13:30
«Եմենի Սարդ-մարդը» մահացել է հրաբխային խառնարանում
Վիենի քաղաքապետի գլխավորությամբ Հայաստան ժամանած պատվիրակության անդամներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
13:10
Մեծ Բրիտանիան 16-ից ցածր տարիքի երեխաներին կարգելի օգտվել սոցիալական ցանցերից
Սկսվել են Գյումրիում ուժեղ կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
12:50
1 զոհ, 89 վիրավոր կա՝ Մեծ Բրիտանիայում գնացքների բախման հետևանքով
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA

Կմիատեղվե՞ն Տիգրան Սարգսյանի և Հրանտ Բագրատյանի ցանկությունները

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հրանտ Բագրատյանը երեկ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում չցանկացավ մեկնաբանել իր հեղինակած՝ «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների գործունեությունը ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում կարգավորելու մասին» օրենքի նախագծի մասին վարչապետ Տիգրան Սարգսյանի արձագանքը: «Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել, ես պատասխանը չեմ ստացել և դրա համար չէի ուզենա մեկնաբանել»,- ասաց Հ. Բագրատյանը:

Հիշեցնենք, որ երեկ կառավարության նիստի ժամանակ Տ. Սարգսյանը հայտարարել է, թե իրենց խստագույն վերահսկողության ներքո պետք է գտնվեն օֆշորային ձեռնարկությունները, որոնք ներդրումներ են կատարում Հայաստանում, որոնք զբաղվում են ՀՀ-ից ապրանքների արտահանմամբ, իրացմամբ: «Որովհետև այդտեղ մենք լրջագույն ռիսկեր ենք տեսնում, որոնց նպատակն է խուսափել ՀՀ-ի առջև իրենց ֆինանսական պարտականությունների և պարտավորությունների կատարումից… Այս տեսակետից պարոն Բագրատյանի տեսակետները համահունչ են այն քաղաքականությանը, որ մենք պետք է իրականացնենք… Պարոն Գաբրիելյանի ներկայացրած մոտեցումները, կարծում եմ, հիմք են ստեղծում, որպեսզի մենք կարողանանք պարոն Բագրատյանի հետ առավել արդյունավետ օրենքներ մշակել, որպեսզի այդ վերահսկողությունը կարողանանք պատշաճ ձևով իրականացնել»,- հայտարարել է Տ. Սարգսյանը:

Տեղեկացնենք, որ Հ. Բագրատյանի ներկայացրած օրինագիծը նպատակաուղղված է ՀՀ հանքարդյունաբերության ոլորտում ստվերայնության շեշտակի կրճատմանը… Տ. Սարգսյանն էլ երբեմն մտահոգություն է հայտնել, որ այդ ոլորտում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտները հարկումից խուսափելու համար օգտագործում են օֆշորային գոտում գրանցվելու հնարավորությունը: Իսկ ընդհանուր առմամբ, այս երևույթը հետաքրքիր է այն առումով, որ նախկին և ներկա վարչապետների հարաբերություններն այնքան էլ բարիդրացիական չեն՝ Հ. Բագրատյանը անընդհատ քննադատում է Տ. Սարգսյանին, ուստի այսօր քաղաքական շրջանակներում քննարկում էին, թե միգուցե այս առումով ինչ-որ բան է փոխվել, և գործող ու նախկին վարչապետների միջև սառույցը տեղաշարժվել է:

Հ. Բագրատյանը, սակայն, չցանկացավ մեկնաբանել իր նախագծի հետ կապված Տ. Սարգսյանի հայտարարությունը: Նա միայն ավելացրեց, որ իր ներկայացրած օրինագիծն առաջարկում է արգելել մեր երկրի հանքարդյունաբերական ընկերություններին գրանցվել օֆշորային գոտիներում: «Օֆշորային գոտիներում գրանցված այդ ընկերությունները հնարավորություն են ստանում ուռճացնել արտադրության ծախսերը և իջեցնել եկամուտները: Նրանք իրավունք չունեն օֆշորային երկրներում գործունեություն ծավալել` բացի գործարքներն իրականացնելուց և հարկեր մուծելուց: Օֆշորային գոտիներում հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունների գրանցվելը աննորմալ է այնպես, ինչպես աննորմալ է Շվեյցարիայում գոյություն ունեցող բանկային գաղտնիքը: Դա նույնն է, թե մյուս երկրից դու ռեսուրս գողանաս: Այսօր արդեն մոտ 40 երկրներ օֆշորային են դարձել, որոնցից մոտ 2 տասնյակն արդեն մենք ճանաչել ենք: ԿԲ-ի ցանկում դրանք կան»,- ասաց Հ. Բագրատյանը:

Հ. Բագրատյանի խոսքերով` Հայաստանում հանքարդյունաբերությամբ զբաղվող ընկերություններն, ամենայն հավանականությամբ օֆշորային գոտում են գրանցված եկամուտները թաքցնելու նպատակով: Նա նաև ավելացրեց, որ նման օրինագծեր կներկայացնի նաև տնտեսության այլ ոլորտների համար: «Իմ արածը նորություն չէ, դրա դեմ այսօր ակտիվորեն պայքարում են Ֆրանսիան, Գերմանիան, Միացյալ Նահանգները: Ռուսաստանն է ուզում պայքարել: Որոշ երկրներ, ինչպես Չեխիան է, Լյուքսեմբուրգը, հակառակը, ուզում են ընդլայնել օֆշորները»,- ասաց Հ. Բագրատյանը:

Անկախ այն հանգամանքից, թե Տ. Սարգսյանը երեկ ինչ է հայտարարել հանքարդյունաբերությունը օֆշորային գոտիներից դուրս բերելուն վերաբերող՝ Հ. Բագրատյանի ներկայացրած օրինագծի մասին, արդյո՞ք ՀՀ իշխանությունները այդ ոլորտում գործող ընկերությունները ստվերից դուրս բերելու կամք կդրսևորեն: Չէ՞ որ Հայաստանի խոշոր հանքերը շահագործում և դրանցից գերշահույթներ են ստանում նույն իշխանության մեջ գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները: Մեծ հաշվով, այդ խնդրի լուծումը վեր է թե՛ Տ. Սարգսյանի, թե՛ նրա ղեկավարած կառավարության իրական լիազորություններից: Այդ հարցը շատ ավելի վերին մակարդակով է կարգավորվում: «Չգիտեմ, բայց այդ ոլորտում բավականին լուրջ բյուջետային գումարներ են կորչում: Այդ ոլորտից առնվազն 4 անգամ ավելի բյուջետային ռեսուրսներ պետք է ստացվեն»,- ավելացրեց Հ. Բագրատյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում