Կիբերհանցագործության դեմ պայքարի շրջանակներում Նիդերլանդների իշխանությունները հայտնել են ոստիկանությանը մեծ լիազորություններով օժտելու մտադրության մասին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Համաձայն օրենքի նոր նախագծի՝ ոստիկանները կարող են կոտրել համակարգիչներ, տեղադրել լրտեսական ծրագրեր, հասանելիություն ունենալ էլեկտրոնային նամակագրությանը և ոչնչացնել ֆայլեր:
Ոստիկանությունը նաև կարող է «ներթափանցել» արտասահմանյան ծառայություններ:
Հոլանդիայի կառավարությունը հայտնում է, որ նման գործողությունները պետք է հավանության արժանանան դատարանի կողմից:
Սակայն նոր օրինագծի քննադատները վստահեցնում են, որ այս միջոցառումներն ավելորդ են և ոչ ժողովրդավարական երկրներում կարող են իշխանությունների համար ժողովրդի ազատությունը սահմանափակելու միջոց դառնալ:







































