Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Անդյան լեռներում գտնվող հինավուրց լիճը վերջին 10.000 տարում բարձրացել է 67 մետրով։ Գիտնականներն իրենց աշխատանքները ներկայացրել են 2015 AGU Fall Meeting կոնֆերանսի ժամանակ։
Գիտնականները կարծում են, որ դրա առավել հավանական պատճառն այն է, որ հալված մագման շարունակում է մուտք գործել լիճ։ Վերջին տարիներին Չիլիում նկատվում է երկրաբանական բարձր ակտիվություն։ 2010 թվականին լճից 120 մղոն դեպի արևմուտք գրանցվել է այդ տարածաշրջանում երբևէ եղած 5-րդ խոշոր երկրաշարժը։





































