ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռների զարգացումը սպառնում է ԱՄՆ անվտանգությանը: Ներկայումս դրանք կարող ենք հարվածել Ճապոնիային: Այս մասին նշվում է Պենտագոնի զեկույցում:
«Միջուկային տեխնոլոգիաների և հեռահար բալիստիկ հրթիռների զարգացմանը տիրապետելու ԿԺԴՀ ձգտումը և 2012թ.-ին միջմայրցամաքային հրթիռների տեղադրումը սպառնում են ԱՄՆ տարածքային ավտանգությանը և կայունությանը»,- նշվում է զեկույցում:
Բացի այդ, Հյուսիսային Կորեան ունի այնպիսի բալիստիկ հրթիռներ, որոնք կարող են հարվածել Հարավային Կորեային և Ճապոնիային:
«Սա ապացույցն է այն բանի, որ Հյուսիսային Կորեան ձգտում է հարվածի տակ պահել ԱՄՆ-ին»,- նշել է Պենտագոնը:











































